Կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ է Երևանում, Հայաստան-Մալթա խաղից առաջ հանդիպեց լրագրողներին և ասաց, որ տպավորված է ոչ միայն ընդունելությունից, այլև ֆուտբոլային դաշտերի որակից:
«Հուսամ՝ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ կդասավորվեն, բոլորը, ինչպես և մենք, համոզված են, որ Մալթային պետք է հաղթենք: Չնայած ֆուտբոլը անկանխատեսելի է, բայց մենք Մալթայից ուժեղ ենք և իրավունք չունենք պարտվելու»,-ասաց նա: Մալթայի հետ խաղից հետո հայ ֆուտբոլիստները հանդիպելու են Դանիային և ըստ Ասլանյանի՝վերջինիս էլ կարող են հաղթել և 6 միավոր վաստակել:
«Հավաքականի տղաների հետ շփվել եմ և ընկերացել եմ նրանց հետ: Թիմում լավ մթնոլորտ է տիրում»,-ընդգծեց նա:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայստան-Մալթա հնադիպումը կկայանա հունիսի 7-ին, իսկ հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները ուժերը կչափեն Դանիայի ընտրանու հետ:






