AM
3 Հունիս 2013 - 16:42 AMT

Ձյուդոյի միջազգային մրցաշարից բոլոր հայ մարզիկները վերադարձել են մեդալներով

Բառնաուլում ավարտվել է ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական թիմը և պատանիների թիմը:

Հայ մարզիկներ Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը և Դավիթ Ղազարյանը գրավել են երկրորդ տեղը: Վահե Ղազարյանը, Դավիթ Նալբանդյանը գրավել են մրցանակային առաջին տեղեր:

Այսպիսով, մեր բոլոր մարզիկները վերադարձել են մեդալներով:

Ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բառնաուլի հայ համայնքը ոգևորությամբ է ընդունել հայ մարզիկներին: