AM
4 Հունիս 2013 - 06:48 AMT

«Մեծ Եվրոպա» մրցաշարում Հրանտ Մելքումյանը նահանջել է 9-րդ տեղը

«Մեծ Եվրոպա» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում, որը տեղի է ունենում բուլղարական Ալբենա քաղաքում, հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել Իգոր Գլեկի հետ: Մելքումյանը 2,5 միավորով նահանջել է 9-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը հաղթել է Զորան Արսովիչին, իսկ Ավետիք Գրիգորյանը` Օլգա Դոլժիկովային:

Պետրոսյանն ունի 2,5 միավոր, իսկ Գրիգորյանը` 2: