Հունիսի 2-4-ը Երևանում անցկացվել է Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը : Մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի և Ալբանիայի պատվիրակները:
Ներկա են եղել նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ:
ՀԱՕԿ- ի հակադոպինգային բաժնին թույլատրվել է ստուգել Ծաղկաձորի մարզահամալիրում ուսումնամարզական հավաքներ անցկացնող երկրների մարզիկներին:
Օգոստոսի 15-ից մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ՀՀԳ- ն տարածքային վեց երկրներին կտրամադրի 35 հազար ԱՄՆ դոլար ` արտամրցումային դոպինգ ստուգումների համար, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:






