AM
5 Հունիս 2013 - 08:13 AMT

Բակո Սահակյանը հանձնարարել է օգնություն տրամադրել կարկուտից տուժած արցախցիներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօրհրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետևանքների վերացմանը:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետևանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: