«Լիվերպուլը» մտադիր չէ գնել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկացած գնով, տեղեկացնում է The Telegraph-ը:
Գործարքը, որը գնահատվում է 20 մլն ֆունտ, կկայանա միայն այն դեպքում, եթե «կարմիրները» վաճառեն հարձակվող Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի համար, որին լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», անգլիական ակումբը հուսով է ստանալ առնվազն 40 մլն: Եթե արդյունքում Սուարեսը մնա Անգլիայում, ապա «Լիվերպուլը» կհրաժարվի Մխիթարյանին ձեռք բերելու մտադրությունից:






