AM
5 Հունիս 2013 - 09:56 AMT

Միխայիլ Մարկոսով. Հուսով եմ, կշարունակեմ կարիերաս ֆուտբոլի ազգային լիգայում, կամ ավելի լավ առաջնությունում

«Ուֆայի» լավագույն ռմբարկու Միխայիլ Մարկոսովը չկա Իգոր Կոլիվանովի թիմի կազմում, որը հունիսի 6-ին մեկնում է առաջին ուսումնամարզական հավաքին:

«Եթե ազնիվ լինենք, առաջին անգամ եմ այդ մասին լսում,-Մարկոսովի խոսքն է մեջբերում sportbox.ru-ն:- Չեմ կարող ասել, թե ինձ համար դա մեծ անակնկալ է: «Ուֆայի» հետ պայմանագիրն արդեն ավարտվել է, թեև և ես, և իմ գործակալը խոսել ենք ակումբի ղեկավարության հետ, հավանաբար պայմանավորվածության չենք հասել: Այժմ համբերատար սպասում եմ, թե ինչ տարբերակներ կլինեն: Հուսով եմ կշարունակեմ կարիերաս ֆուտբոլի ազգային լիգայում, կամ ավելի լավ առաջնությունում»: