Մինսկում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի վեց անդամներից 5-ը պարտություն են կրել:
Ելույթը շարունակում է միայն Արամ Ավագյանը (56 կգ): Նա մրցելու է ադրբեջանցի Սամիր Մամեդովի հետ: Իր առաջին մենամարտում նա հաղթել է անգլիացի Գամալ Յաֆալին:
Առաջնությունը լքել են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ) և Արման Հովնիկյանը (75 կգ):






