AM
5 Հունիս 2013 - 10:45 AMT

Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Մումբայի շախմատի մրցաշարում 7-ական միավոր են վաստակել

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր:

Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան):

Նախավերջին տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա Պանցուլայայի հետ:

Գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը և Գեւորգ Հարությունյանն ունեն 6-ական միավոր: