AM
5 Հունիս 2013 - 12:31 AMT

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Հայրպետյանը դուրս է եկել ԵԱ կիսաեզրափակիչ

Օլիմպիադա-2012 բրոնզե մրցանակակիր Դավիթ Հայրպետյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում մինչև 49 կգ քաշային կարգում, դուրս է եկել Մինսկում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Հայրապետյանին դիմակայում էր իտալացի Մանուել Կապպանին, որին նա հաղթեց: Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Հայրապետյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում նա պետք է մենամարտի Վադիմ Կուդեյարով (Ուկրաինա)-Ջեկ Բեյթսոն (Անգլիա) զույգի հաղթողի հետ: