AM
5 Հունիս 2013 - 13:37 AMT

Յուրի Վարդանյանը Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է ոսկե մեդալով

Հունիսի 5-ին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար «Ղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգևատրել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:

Վարդանյանը անգնահատելի է համարել «Ղ Տելեկոմ» ընկերության և Յիրիկյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման և մասսայականացման գործում, հույս հայտնելով որ նախարարության և ընկերության համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: