AM
6 Հունիս 2013 - 06:31 AMT

Առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանի դպրոցներում կիրականացվի հանդբոլի «Սմարթ» ծրագիրը

Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովում քննարկվել են մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր և կայացվել մի շարք ուշագրավ որոշումներ:

Առաջիկա երեք տարիներիներին Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի աջակցությամբ «Սմարթ» ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Հայաստանից համաժողովին մասնակցած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանն այդ մասին պայմանագիր է կնքել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան Բրիհոլտի հետ:

«Սմարթ» ծրագրի շնորհիվ հանդբոլն արմատավորվում է հանրակրթական դպրոցներում և կանաոնավոր պարապելու հնարավորություն տալիս: Տրամադրվում են գնդակներ, մարզագույք, մասնագետների համար միջազգային սեմինարներ կազմակերպվում:

Նախկինինում «Սմարթ» ծրագիրը Հայաստանում իրականացվել է 2006-2009 և 2009-2012 թվականներինն: