AM
6 Հունիս 2013 - 07:20 AMT

ՄՕԿ-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 10 –ին

Սեպտեմբերի 10 –ին հայտնի կդառնա միջազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահի անունը: Այս մասին հայտարարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, որը ավարտելու է իր աշխատանքային գործունեությունը: Նա մանրամասնել է , որ Բուենոս Այրեսում սեպտեմբերի 6 -10 -ը տեղի կունենա ՄՕԿ –ի 125 –րդ նստաշրջանը:

Առայժմ կա ՄՕԿ –ի նախագահի վեց թեկնածու` Թոմաս Բախ (Գերմանիա), Սեր Միանգ (Սինգապուր) , Չինգ Կուո Վու (Թայվան), Ռիչարդ Կերրիոն (Պուերտո Ռիկո), Դենիս Օսվալդ (Շվեյցարիա) և Սերգեյ Բուբկա (Ուկրաինա): Նրանք հուլիսի 2-ին կներկայացնեն իրենց ծրագրերը:

ՄՕԿ –ը 12 տարի ղեկավարող Ռոգեն ասել է , որ բոլոր թեկնածուները արժանի են ստանձնել նախագահի պաշտոնը: