AM
26 Հունվար 2006 - 09:27 AMT

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է ավելացնել Հարավային Կովկասի երկրներին հատկացվող օգնության ծավալը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նոր ծրագիր է սկսել աշխարահի 29 երկրների երեխաներին օգնելու համար միջոցներ հավաքագրելու ուղղությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր արշավի շրջանակներում, որը նախատեսում է 805 մլն դոլար հավաքագրել 2006 թվականին, հատոկ ուշադրություն է հատկացվում այնպիսի տարածաշրջաններին, ինչպիսիք են Հարավային Կովկասի երկրները եւ Սուդանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջարկում է միջոցների մեկ երրորդը ծախսել Սուդանում, որտեղ շարունակվում է քաղաքացիական պատերազմը, ինչպես նաեւ ավելացնել օգնության ծավալը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երեխաներին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: