Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Լևան Պանցուլայայից, Միխեիլ Մճեդլիշվիլուց (Վրաստան) և Ֆարուխ Ամոնատովից (Տաջիկստան):
Եզրափակիչ տուրում Անդրիասյանը սպիտակներով հանդիպելու է Մճեդլիշվիլու հետ:
Գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Գեւորգ Հարությունյանն ունեն 7-ական միավոր:






