Հրանտ Դինքի անվան փողոց կբացվի Ստամբուլի Գեզի զբոսայգում: Նույն փողոցում տեղադրված է խորհրդանշական շիրիմ՝ ի հիշատակ այդ վայրում գոյություն ունեցած և ոչնչացված Սբ Հակոբ գերեզմանոցի:
«Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» վանկարկում էին բողոքավորները՝ «բացելով» Հրանտ Դինքի անվան փողոցը: Այդ նույն վայրում «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը շիրմաքար է տեղադրել, որտեղ գրված է՝ 1551-1939՝ մեր գերեզմանը խլեցին մեզանից, մեր այգին չեք կարող խլել»:
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի լքյալ տարածքը մաքրվեց ու վերածվեց զբոսայգու, որն անվանվեց «Մանուկյանի այգի»: Սեփականատերի մահից հետո վիճաբանություն առաջացավ ժառանգության մասին, որից հետո զբոսայգին շրջապատվեց փայտե ցանկապատով:
Այժմ ակցիայի մասնակիցները այգու պատին փակցրել են «Մանուկյանի այգի» գրությունը, գրում է Aksam-ը:






