Բաքուն եւ Երեւանը կարող են հասնել պայմանավորվածությունների ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: «Կան հնարավորություններ եւ դրանք ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հասնել առաջխաղացման»,- ասել է նա: Այդուամենայնիվ դիվանագետը նշել է, որ հակամարտության կարգավորման ուղիների վերջին քննարկումները, որ կայացան հունվարի 18-19-ին Լոնդոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ, «անցել են շատ լարված, քանի որ քննարկվում էին բարդ հարցեր», հաղորդում է «Երկիր» թերթը:






