2015 թվականին Հայաստանում կկազմակերպվի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի ժամանակ, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ որոշվել է նաև նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում:
Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը:






