Միջազգային Օլիմպիական կոմիտեն սկսել է ընդունել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտերը: Այն քաղաքները, որոնք ցանկանում են հյուրընկալել Օլիմպիադան, պետք է իրենց հայտերն ուղարկեն մինչև 2013 թվականի նոյեմբերի 14-ը:
Խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա ՄՕԿ-ի 127-րդ նստաշրջանի ժամանակ, որը կանցկացվի 2015 թվականի հուլիսի 31-ին:
ՄՕԿ-ը ընդունում է նաև 2020 թվականի ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի անցկացման հայտերը:






