AM
24 January 2003 - 17:50 AMT

ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

2003 թվականին նախատեսվում է ակտիվ համագործակցություն հայ եւ ֆրանսիական համայնքների միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյուրին: Նրա խոսքերով` այդ համագործակցությունը հնարավորություն կընձեռնի մի շարք մինի-ծրագրերի իրագործման համար, մասնավորապես, գյուղական տարածքներում: «Նրանք նպատակաուղղված կլինեն Հայաստանում «բարեկեցության կղզիների» ստեղծմանը, քանզի ժողովրդավարությունը չի կարող լինել առանց գոյության համար անհրաժեշտ մինիմում միջոցների»,- նշել է դեսպանը: