Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Մալթայից նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ չնայած լավ էին խաղում, հատկապես երկրորդ խաղակեսում, սակայն չկարողացան իրացնել գոլային պահերը:
«Բաց թողած գոլից հետո մենք չէինք ընկճվել և շարունակում էինք ձգտել հաղթանակի: Մեր նպատակն էր այդ խաղում միայն 3 միավոր վաստակել, բայց գոլ խփել չէր ստացվում: Մյուս խաղում կրկին փորձելու ենք հաղթել, դեռ մոտիվացիա ունենք»,- ասել է նա:
Հունիսի 11-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս խաղալու է Դանիայի հետ:






