Իտալիայի Լոմբարդիա մարզի խորհրդարանը հունվարի 24-ին ընդունել Է բանաձեւ, ըստ որի` ցեղասպանությունների հիշատակման օրը պետք Է հիշատակվի նաեւ աշխարհում առաջին համարվող, մեկ ու կես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը: Լոմբարդիան նախկինում արդեն ճանաչել Էր 1915թ Հայոց ցեղասպանությունը , հայտնում է «Երկիր» թերթը:






