AM
28 Հունվար 2006 - 08:55 AMT

Ստեղծվել է հերթական թուրքական հակահայկական կազմակերպությունը

Ստեղծվել է հերթական թուրքական հակահայկական կազմակերպությունը, որը կրում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի` Թալայաթ փաշայի անունը: Կազմակերպության ղեկավար է դարձել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը: Կազմակերպությունը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել Գերմանիայում, որտեղ կազմակերպության անդամները մարտի 17-18 մտադիր են զանգվածային գործողություններ կազմակերպել որպես բողոքի նշան այդ երկրի դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման դեմ: