ԵԽ գլխավոր քարտուղար. Վեց շաբաթ անց ղարաբաղյան խնդրի լուծման հարցում նորամուծություններ կհայտնվեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա փետրվարի սկզբին Փարիզում, սակայն ձեռնպահ է մնացել այդ նորամուծությունների վերաբերյալ մեկնաբանություններից:






