Ապրիլի 26-ին ԱՄՆ Կոնգրեսում կոնգրեսականների եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ 11-րդ անգամ կնշվի Հայոց ցեղասպանության օրը, հայտնել Է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: «Մենք ուրախ ենք մեկ անգամ եւս ողջունելու Կոնգրեսի մեր բարեկամներին, բոլոր ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ մեր գործընկերներին Հայոց ցեղասպանության հիշատակմանը մասնակից դառնալու համար»,֊ ասել Է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս միջոցառմանը մասնակցելու են Ցեղասպանության ականատեսներ, ինչպես նաեւ դիվանագետներ եւ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ:






