ԱՄՆ-ն ողջունում է Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազատարի վերականգնումը եւ դեպի Վրաստան եւ Հայաստան գազամատակարարումների վերսկսումը: ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Ըստ տեղեկագրի, գազատարի հունվարի 22-ի պայթյունի հետեւանքով Վրաստանի քաղաքացիների մեծ մասը մնացել էր առանց գազի եւ էլեկտրականության: «ԱՄՆ-ն հիացած է վրաց ժողովրդի դիմացկունությամբ էներգետիկ ճգնաժամի շրջանում` հաշվի առնելով դրանից բացի անսովոր դաժան ցրտերը ինչպես Վրաստանում, այնպես էլ հարեւան Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում»,- նշվում է տեղեկագրում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը սերտ կապի մեջ է եղել այն կառավարությունների հետ, որոնց առնչվել է տվյալ խնդիրը: Այդ երկրների կառավարությունների հետ երկխոսության ժամանակ նշվել է գազատարի եւ Վրաստանին ու Հայաստանին գազի եւ էլեկտրականության մատակարարումը վերականգնելու կարեւորությունը:






