AM
31 Հունվար 2006 - 11:23 AMT

Վրաստանն առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին խաղն անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին խաղն անցկացնել չեզոք տարածքում` Թբիլիսիում: Ինչպես ասել է ֆեդերացիայի փոխնախագահ Գոգի Քավթարաձեն, այս առաջարկը մոտ օրերս կուղարկվի Երեւան եւ Բաքու: Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նույն խմբում: Հաշվի առնելով լարված հարաբերություններն այդ երկրների միջեւ, վտանգ կա, որ թիմերը կհրաժարվեն խաղալ միմյանց մարզադաշտերում: Այդ կապակցությամբ առաջարկվել է հանդիպումն անցկացնել չեզոք տարածքում: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնում է, որ այդ տարածքը կարող է Թբիլիսին լինել, հաղորդում է «Կավկազ-Պրեսս» գործակալությունը: