Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը և Դավիթ Պառավյանը հաղթանակներ են տարան Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում սկսված 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենի անդրանիկ տուրում:
Մինչ այդ Ալբենայում անցկացվել է «Մեծ Եվրոպա» մրցաշարը, որի հաղթող է դարձել Տիգրան Պետրոսյանը:






