Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության հարցերը կքքնարկվեն Հարավային Կովկասի միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի ընթացքում: «Հարավային Կովկասի միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը անցնելու է «Խաղաղ պայմանները եւ հայացք դեպի ապագա» խորագրի ներքո»,- հայտարարել է վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի ԱԺ պատգամավոր Զահիդ Օրուջը: Զ.Օրուջի խոսքերով, նիստը կգումարվի 2006թ. մարտին Բեռլինում: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ հոռետեսորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին իսկապես ներազդելու վեհաժողովի հնարավորություններին, հայտնում է «Ինտերֆաքսը»:






