AM
31 Հունվար 2006 - 13:28 AMT

Վաշինգտոնում տեղի կունենա համահայկական ազգային կոնֆերանս

Ընթացիկ տարվա մարտին Վաշինգտոնում տեղի կունենա համահայկական ազգային համագումար, որի հիմնական նպատակն է առանցքային խնդիրների շուրջ հայկական սփյուռքի քաղաքական- քարոզչական աշխատանքը եւ աջակցության ապահովումը Սպիտակ Տան կողմից, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոնֆերանսի կազմակերպիչներն են ԱՀՀ-ն Հայկական բարեգործական միության(AGBU), ինչպես նաեւ Հայոց առաքելական եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերի հետ համատեղ: Իրադարձությունը իր շուրջը կհավաքի Ամերիկայի հայկական սփյուռքի ակտիվիստներին բոլոր նահանգներից: Կոնֆերանսի նախագահ Լիզա Եսայանի խոսքերի համաձայն, «հայկական սփյուռքի առջեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, համախմբվելով եւ օգտագործելով սեփական աղբյուրները, կարելի է հեշտությամբ լուծել»: