AM
12 Հունիս 2013 - 09:04 AMT

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ համայնքների ղեկավարների հետ

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարը կարևորել է նման դասընթացների անցկացումը և ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի և հետագա գործունեության կազմակերպման վրա` նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին և դրանք գործնականում կիրառելու հմտություններին:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: