Օգոստոսի 10-ին Բեռլինում կայանալիք ցուցահանդեսում, որը նվիրված է վերջին դարում Եվրոպայում տեղի ունեցած ցեղասպանություններին եւ բռնի տեղահանություններին, ներկայացվելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի տեղահանվածների ընկերակցության ղեկավար, Բունդեստագի պատգամավոր Էրիկա Շտեյնբախը տեղեկացրել է, որ Բեռլինի Պրուսական պալատում օգոստոսի 10-ին բացվող ցուցահանդեսում կներկայացվի «13 ազգերի եւ էթնիկ խմբերի ճակատագիրը»: Ցուցահանդեսը, որտեղ բացի Հայոց եղեռնից կներկայացվի նաեւ հրեաների, հույների, ֆինների, ուկրաինացիների եւ այլ ժողովուրդների ճակատագիրը, կգործի մինչեւ 2006 թ. հոկտեմբերի վերջը, հաղորդում է DPA գործակալությունը:






