AM
1 Փետրվար 2006 - 09:58 AMT

Իլհամ Ալիեւ. Բաքուն զիջումների չի գնա Լեռնային Ղարաբաղի հարցում

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ չի անի», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության ընդլայնված նիստում: «Բանակցությունները շարունակվում են, եւ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել: Ես բազմիցս ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Այսինքն` որեւէ զիջում չի լինելու տարածքային ամբողջականության հարցում», – հավաստիացրել է Ադրբեջանի նախագահը: «Ադրբեջանը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղը անջատվի ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո», – հայտարարել է Ալիեւը: