AM
23 January 2003 - 17:56 AMT

ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր Սթրասբուրգում ընթանում է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական կոմիտեի նիստը, որտեղ քննարկվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդ համատեքստում` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը: Նիստի աշխատանքներին մասնակցում են երկու երկրների նախագահների անձնական ներկայացուցիչները` արտաքին գործերի նախարարների տեղակալներ Թաթուլ Մարգարյանը եւ Արազ Ազիմովը: Բացի այդ Սթրասբուրգում կկայանա երկու պետությունների ղեկավարների Անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: