AM
13 Հունիս 2013 - 06:48 AMT

Ժերոմ Վալկե. Բրազիլիայի բոլոր ստադիոնները մինչև 2014 թվականը պատրաստ կլինեն

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն համոզված է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության բոլոր ստադիոնները ժամանակին, մինչև 2013-ի դեկտեմբեր, պատրաստ կլինեն:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե Բրազիլիան մինչև Մունդիալի մեկնարկը չի հասցնի ավարտել շինարարական աշխատանքները:

«Պատրաստ կլինեն ստադիոնները մինչև այս տարվա դեկտեմբե՞ր: Այո, այդպես էլ կլինի: Այլ լուծում չկա»,- ասել է Վալկեն: