Մոտ ժամանակներս չի կարելի ակնկալել 907-րդ ուղղման լրիվ կասեցումը` ԱՄՆ վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ այդ առնչությամբ հակասությունների առկայության պատճառով: Այդ մասին, Բաքվի «Զեռկալո» թերթի հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նա նաեւ հաղորդել է, որ անցյալ շաբաթվա վերջում ամերիկյան վարչակազմը եւս մեկ տարով երկարացրել է 907-րդ ուղղման ժամանակավոր դադարեցման ժամկետը, որով արգելվում է ցանկացած ձեւի ամերիկյան օգնություն տրամադրել Ադրբեջանին` Հայաստանին շրջափակելու պատճառով: Հիշեցնենք, որ Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը ԱՄՆ Կոնգրեսը ընդունել էր 1992 թվականին, իսկ 2001-ին նրա գործողությունը ժամանկավորապես կասեցվել է: