Փետրվարի երկրորդ կեսին Բաքու կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի ընթացքում ենթադրվում է երկու երկրների լայն շրջանակի համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Աբբաս Աբբասովը:
«Այցի օրակարգը ենթադրում է ազգային ցուցահանդեսի կազմակերպում, ռուս-ադրբեջանական տնտեսական համաաժողովի նիստի անցկացում»,- նշել է Ա. Աբբասովը: Նա նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ է նշանակված, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:






