AM
13 Հունիս 2013 - 10:14 AMT

ՀՖՖ նախագահը բացատրել է, թե ինչու է ժամանակին հեռացվել մարզիչ Յան Պոուլսենը

Դանիա- Հայաստան խաղից առաջ (0:4) դանիացի մասնագետ Յան Պոուլսենը, որը 2008-2009 թվականներին մարզել է Հայաստանի հավաքականը, ասել էր, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է ընտրում կազմը և այդ պատճառով էլ իրեն հեռացրել է պաշտոնից:

«Իրականում, Պոուլսենը ստախոսի մեկն է: Մոլդովաի հետ խաղից հետո ես մոտեցա նրան ու ասացի ինչու է խաղացել վնասվածք ունեցող Արթուր Ոսկանյանը: Նա էլ բացատրեց, թե ֆոտբոլիստն ասել է պատրաստ է խաղին, այդ պատճառով է խաղացել է: Ինչին ի պատասխան ես ասացի, որ մարզիչը չպետք է ֆուտբոլիստի ասելով կազմ ընտրի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացատրեց Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ նրա, այդ դեպքից հետո էլ ինքը հեռացրել է Պաուլսենին:

«Ես երբեք չեմ միջամտում կազմերի ընտրությանը: Բայց խաղից հետո մարզչի հետ զրույցում ասում եմ իմ կարծիքը: Ժողովուրդը ճիշտ է անում, որ պահանջում է ինձնից, հետևաբար ես էլ պետք է պահանջեմ իմ ենթականերից»,- հավելեց Հայրապետյանը: