Հունիսի 16-ին «Մարականա» ստադիոնում կայանալու է Կոնֆեդերացիայի Գավաթի Իտալիա-Մեքսիկա հանդիպումը, չնայած որ այնտեղ դեռ շարունակվում են լայնածավալ շինարական աշխատանքները: Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն այդ առիթով չի անհանգստանում:
«Ես ավելի վատ ստադիոններ եմ տեսել, «Մարականան» մոտակա ժամանակները պատրաստ կլինի: Ես շատ մրցաշարերի եմ ներկա եղել, երբ վերջին պահին են միայն անհրաժեշտ աշխատանքները կատարել: Այդ պատճառով էլ ինձ համար զարմանալի ոչինչ չկա, որ մարդիկ դեռ շարունակում են շինարարությունը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
«Մարականայի» վերջին վերականգնումը տևել է 3 տարի: Նախորդ դարի կեսերին ստադինոը տեղավորում էր մինչև 200 հազար մարդ, սակայն ամեն վերականգնման հետ ստադիոնի տարողունակությունը նվազել է անվտանգության ապահովման համար: Հիմա այնտեղ կարող է տեղավորվել 80 հազար երկրպագու:






