AM
14 Հունիս 2013 - 08:38 AMT

Սյուզի Կենտիկյանը հուլիսի 6-ին ռևանշ-մենամարտ կանցկացնի Կարինա Մորենոյի դեմ

Թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոն կպաշտպանի իր տիտղոսը աշխարհի նախկին չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հետ մենամարտում: Նրանց հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Դորտմունդում:

Նշենք, որ մենամարտը կրելու է նաև ռևանշի կարգավիճակ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ:

Մենամարտը ընթանում էր հավասար, սակայն մենամարտի վերջում Մորենոն ավելի շեշտված էր հարվածներ հասցնում, քան մրցակիցը, ինչն էլ նրան հաղթանակ բերեց, հայտնում է championat.com-ը: