AM
2 Փետրվար 2006 - 12:45 AMT

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 6-9 պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Հայկական պատվիրակության անդամները կհանդիպեն Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ Նինո Բուրջանաձեին, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին: Կքննարկվեն երկու երկրների խորհրդարանների համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր: Ծրագրված են նաեւ հայկական պատվիրակության անդամների հանդիպումները նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչների հետ, հայտնում է«Գռուզիա Oնլայն»-ը: