AM
14 Հունիս 2013 - 12:25 AMT

Օբաման, Պուտինն ու Օլանդը հայտարարությամբ հանդես կգան ղարաբաղյան խնդրի վերաբերյալ

ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը մտադիր են համատեղ հայտարարությամբ հանդես գալ G8 շրջանակներում բանակցությունների ավարտին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «100-տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինն ու Օլանդը հայտարարությամբ հանդես կգան ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,-ասել է Ուշակովը: