AM
3 Փետրվար 2006 - 11:27 AMT

Հայաստանի կառավարությունը մշակում է հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավրություն»

Հայաստանի կառավարությունը մտադիր է մշակել Նախիջեւանի տարածքում հայկական ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավարություն»: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է մշակույթի նախարարությանը կից Հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Արտեմ Գրիգորյանը: Նա ասեց, որ նախարարությանը հանձնարարված է գումարել նիստ` բոլոր շահագրգռված գերատեսչությունների մասնակցությամբ եւ մշակել «ադրբեջանական վանդալիզմի» դեմ պայքարի պետական մարտավարություն: «Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների քննադատությանը, որոնք ուղղված են հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմանը», – նշեց Ա.Գրիգորյանը: Նրա խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՈ-ն եվ ICOMOS-ը (International Council on Monuments and Sites) արդեն քննադատել են Ադրբեջանի «հանցավոր գործողությունները»: