AM
23 January 2003 - 17:35 AMT

ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆԱՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Օմանի Սուլթանատը ողջունում է համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Օմանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Աբդուլլա Սալիմ Ալ-Ռովասը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, կան բոլոր նախադրյալները հայկական ներդրումների համար Օմանի արդյունաբերական եւ առեւտրային բնագավառներում: Հայկական պատվիրակության անդամները հրավիրել են Օմանի գործարարներին այցելել Հայաստան եւ քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները: