Կազանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու լողորդ: Կանանց պայքարում հանդես կգա Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Վանե Ղարախանին, իսկ տղամարդկանցում` ԵՊՀ ուսանող Արամ Կոստանյանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցին մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասաց, որ հունիսի 20-ից արդեն նրանք կնախապատրաստվեն Ծաղկաձորում:
«Վանեն ելույթ կունենա 50, 100 և 200 մ բրաս ձևում, իսկ Արամը` 50, 100 և 200 մ թիկնալողում: Նրանք երկուսն էլ սպորտի վարպետ են և մարզվում են հավաքական թիմի հետ»,- ասաց Գաբրիելյանը:
Ուսանողական խաղերը կկայանա Կազանում հուլիսի 6-17:






