AM
4 Փետրվար 2006 - 10:01 AMT

Վրաստանը փոխարինում է ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհուրդը ՆԱՏՕ-ով

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Վրաստանը դադարեցնում է իր անդամակցությունը ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին: Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացվել: Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ Թբիլիսին ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ չի կարող միաժամանակ երկու ռազմական միավորման անդամ լինել: ԱԳՆ-ում հաղորդել են նաեւ, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեն արդեն տեղեկացվել է Մ.Սահակաշվիլու որոշման մասին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը հայտարարել է, որ եթե Վրաստանը դուրս գա ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդից, Մոսկվան կվերաբերվի դրան որպես ինքնիշխան պետության որոշման, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: