AM
23 January 2003 - 17:28 AMT

ԼՅՈՒՑԵՌՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

«Ցավալի է, որ Ադրբեջանն ու Հայաստանը առեւտուր չեն անում իրար հետ եւ իրապես չեն համագործակցում: Եթե նրանք կարողանային համագործակցել եւ բացել սահմանները, ապա ես համոզված եմ, որ դոնորները եւ միջազգային ֆինանսական հաստատությունները կօգնեին նրանց լրացուցիչ վարկերով»: Այդպիսի հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Swissinfo»-ն, Լյուցեռնի միջազգային կոնֆերանսում հանդես է եկել Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կասպար Վիլլիգերը: Կոնֆերանսին մասնակցել են նաեւ Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, որոնց նույնպես կոչ են արել «բացել սահմանները օտարերկրյա ֆինանսավորման դիմաց»: Սակայն կոնֆերանսում հիմնական շեշտը դրվել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Ասվել է, որ 1991 թվականին հարաբերությունների խզումից տուժել են երկու կողմերը: