Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային: Այն անցկացվելու է հուլիսի 6-17-ը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասաց, որ խաղերին մասնակցելու են 3 հայ ծանրորդներ` Եվրոպայի փոխչեմպիոն, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակաիր Սմբատ Մարգարյանը ( 56 կգ), 2011 թվականի Ունիվերսիադայի հաղթող, Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (94 կգ):
«Մեզ մասնակցության համար 3 տեղ է հատկացվել, և որոշել ենք, որ նրանք են ելությ ունենալու: Հայաստանի առաջնության արդյունքներով և հավաքների ժամանակ բարձրացված քաշերի հիման վրա ենք մենք ընտրել նրանց, որովհետև նրանք իրենց ցուցանիշներով լավագույնն են»,- ընդգծեց մարզիչը:






