AM
17 Հունիս 2013 - 11:52 AMT

Թուրք ոստիկանները Ստամբուլի հայկական գերեզմանատան շիրմաքարերն օգտագործում են դիրքավորվելու համար

Համացանցում, մասնավորապես սոցցանցերից Twitter-ի օգտատերերը տեղեկություն են տարածում այն մասին, որ Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն: Dadaist_junker անունով օգտատերն այդ տեսարանով լուսանկար է տարածել:

Նշվում է, որ շիրմաքարերն օգտագործվում են դիրքավորվելու համար, դրանք նաև կոտրվում, մանր մասերի են բաժանվում, ցուցարարների վրա նետելու համար: