Փետրվարի 7-ին նախատեսվում է ԵԱՀԿ պլանային դիտարկման անցկացում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայյն Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմլի գյուղի մոտ: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Օլեքսանդր Սամարսկին եւ Ժիրի Աբերլեն: Հայկական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Պիտեր Քին եւ Իմրե Պալատինուսը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին կայանալիք շփման գծի դիտարկումը հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:






